Ապրանքը վաճառվում է ԵՏՄ երկրներում առանց ՀՀ սահմանը հատելու

Կարինե.

Ապրանքը գնում ենք 3-րդ երկրից, վաճառում ԵՏՄ առանց ՀՀ-ի սահմանը հատելու: Ի՞նչ հաշվարկներ պետք է ներկայացնեմ հարկային:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ ո՞ր հարկման համակարգում եք գործում, իսկ ինչպե՞ս եք կատարում արտահանումը, եթե սահմանը չի հատվում:

Կարինե

Ա/խատում ենք ընդհանուր դաշտում:

Tigran

Մի կողմից ներմուծման մաքսային հայտարարագիր՝ մաքսային մասով, մյուս կողմից արտահանման հայտարարագիր ԵՏՄ՝ հարկային մասով, ստացվում է, որ ԱԱՀ-ն այստեղ եք վճարում, եթե իհարկե ենթակա է ԱԱՀ վճարման:

Լիլիթ

Հարցը մանրամասնեք` ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն է իրականացնու՞մ գործունեություն:

Կարինե

Այո, ռեզիդենտը գնում է ապրանքը 3-րդ երկրից և վաճառում ԵՏՄ, ապրանքը չի մտնում Հայաստան, 3-րդ երկրից գնում է ԵՏՄ:

Արփի

Կարինե, նման հարցով մեր կազմակերպությունը գրավոր դիմել է հարկային և ստացել պարզաբանում: Մեզ պատասխանել են, որ այստեղ որևէ պարտականություն չի դրվում հաշվետվությունների ներկայացման մասով, այստեղ ի նկատի ունեմ ՀՀ-ում և ՀՀ ռեզիդենտ կազմակերպության համար, բացառությամբ մեկ մասով, որ պետք է շահութահարկով հարկվի:

Mikayel

ՀՀ ռեզիդենտ կազմակերպության համար համարվում է եկամուտ և ներկայացնում եք շահութահարկի հաշվարկ: ԱԱՀ-ի մասով գոյություն չունի ԱԱՀ-ի հարկման բազա, քանի որ ապրանքների մատակարարաման վայրը չի գտնվում ՀՀ-ում: Ավելի շատ խախտում եք տվյալ երկրների օրենսդրությունը և կարող եք նայել նաև տվյալ երկրների հետ կրկնակի հարկման բացառման համաձայնագրերը, եթե իհարկե առկա են: