Աննա.
Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Եթե պահեստը գտնվում է նույն, հասցեում ինչ ՍՊԸ -ն է, ապա նոր էլեկտրոնային փասթաթուղթ դուրս չի գրվում:
Համամիտ եմ, որ նույն հասցեում է գտնվում, բայց ինչպես բացատրել այն, եթե այդ ապրանք վաճառվում է տեղափոխված պահեստում, դրա համար պետք է էլ. եղանակող դուրս գրվի տեղափոխման փաստաթուղթ:
Իսկ Մաքսատնից դեպի ՍՊԸ գտնվելու հասցե էլեկտրոնային փասթաթուղթ դու՞րս են գրում, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ կարող եմ անել: Շնորհակալություն: