Բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) բեռնագիրը կազմելու ամսաթիվը և վայրը,
բ) ուղարկողի անունը և հասցեն,
գ) փոխադրողի անունը և հասցեն,
դ) բեռի ընդունման վայրը, ամսաթիվը և առաքման նշանակման վայրը,
ե) ստացողի անունը և հասցեն,
զ) բեռի սովորական նկարագիրն ու փաթեթավորման տեսակը և, վտանգավոր բեռների դեպքում` դրանց ընդունված նկարագիրը,
է) կապոցների քանակը և դրանց հատուկ նշաններն ու համարները,
ը) բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը,
թ) փոխադրման հետ կապված վճարումները (փոխադրման վճարումները, լրացուցիչ վճարները, մաքսային տուրքերը, ինչպես նաև այլ վճարները, որոնք գանձվում են պայմանագրի կնքման պահից մինչև բեռի առաքումը),
ժ) մաքսային կամ այլ ձևակերպումների համար պահանջվող հրահանգները,
ժա) հայտարարություն, որ փոխադրումը, չնայած ցանկացած վերապահման, ենթակա է սույն Կոնվենցիայի դրույթներին:
2. Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի նաև հետևյալ տվյալները.
ա) հայտարարություն վերաբարձման անթույլատրելիության մասին,
բ) վճարները, որոնք պարտավորվում է վճարել ուղարկողը,
գ) «առաքման պահին վճարվող» գումարի չափը,
դ) բեռի հայտարարագրված արժեքը և առաքման ժամանակ հատուկ հետաքրքրություն ներկայացնող գումարը,
ե) ուղարկողի հրահանգները փոխադրողին բեռի ապահովագրման վերաբերյալ,
զ) համաձայնեցված ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի փոխադրումը,
է) փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը:
3. Կողմերը կարող են բեռնագրում ընդգրկել ցանկացած այլ տվյալ, որն իրենք անհրաժեշտ են համարում:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Աննա on Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ: “Ձեր նշած հոդվածը վերաբերում է ՀՀ-ում գործունեություն իրականացնոց ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, իսկ ես նշել եմ, որ Վրաստանի ռեզիդենտ կազմակերպություններ են,…” Jan 20, 23:13
Tigran on Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ: “ոչ ռեզիդենտի շահութահարկը ձեր կազմակերպության մասով է,ոչ թե իրենց, համաձայնագիրն էլ նրա մասին է որ ամեն սուբյեկտ իր երկրում հարկեր…” Jan 20, 21:09
Աննա on Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ: “Տիգրան ջան Վրաստանից ծառայություն մատուցողները բոլորը իրավաբանական անձինք են, և այո ինվոյներ տրամադրել են, և իրենք են այդ ծառայություններից առաջացող…” Jan 20, 21:01
Tigran on ԱԱՀ հաշվետվությունը չի հաջողվում լրացնել: “Այո պետք է որքան հնարավոր է լրացվի թեկուզ և ուշացումով ԱԱՀ-ի 0-ական հաշվետվություն: հաշվետվություն լրացնելիս հարկման բազան 0 թիվ մի…” Jan 20, 20:58
Tigran on Տերմինալի տեղադրում տարածքում: “նման դեպքում նաև ի պահ տրման պայմանագրով էլ են տեղադրում տերմինալը, այո անհատույց վարձակալության պայմանագիր անհրաժեշտ է, եթե այդպես եք…” Jan 20, 20:51
Կայքի մասին
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։