Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում

Սիրանուշ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, որը զբաղվում է կարի արտադրությամբ, աշխատել է շրջանառության հարկով և 2024թ մայիսին անցել է ԱԱՀ դաշտ։ Սակայն 2024թ ստացել է հարկային հաշիվներ հումք գնելու դիմաց և ունի ապրանքային մնացորդ։ Կարո՞ղ է արդյոք ԱԱՀ մայիսի հաշվարկի մեջ հաշվանցել մինչև մայիս ստացված հումքի դիմաց հարկային հաշիվները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե այս միջոցներին են դասվում կարող եք, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է առևտրին, ոչ թե արտադրությանը,
հ.264
2. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարվածհիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ծախսերը Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստովշրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկի համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.
2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերողվարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:
3. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարվածսույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապրանքների) սկզբնական արժեքները Օրենսգրքով սահմանված կարգով:
4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից: