Ապրանքային մնացորդ

Արփինե.

Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Երևի ավելի ճիշտ կլինի ճշգրտեք նախկին բալանսը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
hh_poghosyan շնիկ mail.ru

Արփինե

Բարի երեկո, Հայկ: Շնորհակալություն արձագանքիդ համար, սակայն այլևս ճշգրտում չեմ կարող տալ, որովհետև ստուգում է անցկացվել, ակտ է գրվել:

Պ.Արթուր

Իմ կարծիքով Դուք այնուամենայնիվ կարող եք ճշգրտված հաշվարկ ներկայացնել ուղղակի այս դեպքում Դուք չեք ազատվի ակտում գրված տույժ և տուգանքներից:

Արփինե

Հարգելի Պ.Արթուր, եթե ակտ է գրվել, իմ կարծիքով՝ նախորդ հաշվետվությունները հնարավոր չէ ուղղել, ես դա ասում եմ ԱԱՀ տեղեկությունների վերաբերյալ, հաշվապահը մի քանի հ/ա դուրս էր թողել հաշվետվությունից, այդ ընթացքում էլ ստուգման էին եկել, և նրանք թույլ չտվեցին ճշտում տալու, ինչպես նաև ԱԱՀ գումարները հաշվանցելու: Սակայն բալանսի վերաբերյալ, ճիշտն ասաց, չեմ կարող պնդել, երևի հարկայինից կարելի է իմանալ: