ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․

Բարև Ձեզ։

1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում)
2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը
3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր
4. Ինչպե՞ս գրանցել աշխատող

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

1. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը այն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով են աշխատում), որ Ա/Ձ-ն ֆիզ. անձ ձեռնարկատեր է, իսկ ՍՊԸ-ն իրավաբանական անձ է: Հարկային ռեժիմների տարբերությունը կախված է տվյալ ռեժիմում գործելու առանձնահատկությունից:
2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց հարկերը հաշվարկվում են հետևյալ չափերով՝ սոց. վճար 2.5 %, եկամտային հարկ՝ 23 %, 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Նվազագույն հաշվարկային չափը պետք է կազմի 92 618 դրամ, քանի որ վճարվող նվազագույն աշխատավարձը 2020թ.-ից 68 000 դրամ է:
3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում շրջ. հարկով գործելու դեպքում եկամտային հարկը աշխատավարձից հարկվում է 23 %-ով՝ վարձու աշխատողի աշխատավարձից, իսկ Ա/Ձ-ն նաև շահութահարկ է վճարում իր հաշվով ամսական 5 000 դրամ ու սոց. վճար 5 000 դրամ:
4. Աշխատողի գրանցումը կատարում են էլեկտրոնային եղանակով գրանցման հայտ ներկայացնելով՝ անձնագիր ու սոց. քարտի տվյալների հիման վրա:

Աննա

1. Ոչ մի տարբերություն շրջ. հարկի պահով:
2. Աշխատողի հարկերը հաշվում են 23 % եկամտային հարկ, 2,5 % սոց. վճար (եթե 1974թ.-ից հետո է ծնված) և 1 000 դրամ դրոշմանիշային վճար։ Տարբերությունը՝ Ա/Ձ-ն վճարում է 5 000 դրամ եկամտային հարկ, 5 000 դրամ սոց. վճար և դրոշմանիշային վճար՝ 12 000 դրամ տարվա համար, իսկ ՍՊԸ-Ն պետք է ունենա աշխատող և նույն հարկերը, ինչ աշխատողինը, ԱՁ-ն կարող է մենակ ինքը աշխատացնել իր ընկերությունը, պարտադիր չի աշխատող, հետո տարեկան 240, 244 հաշվետվություններն է ներկայացնում, ՍՊԸ-Ն տարեկան չունի։
3. Երկրորդի մեջ գրեցի պատասխանը։
4. 79 հաշվետվությունն է։
Լրացուցիչ՝ 093245605: