Սոֆա․
Բարև Ձեզ։ Մի հարց․ Ա/Ձ-ի գործունեությունը՝ ապարատով սուրճի վաճառք է, պետական տուրքով, որը ԱԱՀ-ից ազատված է համարվում և յուր. ամիս 260 ձևն ենք ուղարկում։ ԱԱՀ ազատված գործարք տողում շրջանառության թիվն ենք նշում, ես ուզում եմ հասկանամ՝ 240 ձևը լրացնելիս 104 տողոևմ 18 տոկոս պետք է ցույց տա՞մ։ Շնորհակալություն։
ՀՕ Հոդված 108.Եկամուտ չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝
19) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներից ստացվող եկամուտները.
Հոդված 112.Ծախս չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
14) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների գծով կատարվող ծախսերը.
18 տոկոս պետք չէ ցույց տալ, այդ գործունեության հարկումը հենց պետտուրքն է։
Ձեր հարկատեսակը պետտուրքն է։։