Ապահովագրական նպաստ

Մանուշ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս այսպիսին է`եթե վարձու աշխատողը գտնվում է երեխայի խնամքի համար տրվող ֆիզարձակուրդում և նրան նորից պետք է հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել,այս դեպքում ապահովագրական նպաստ տրվում է , թե` ոչ, արդյոք կարելի է հիմք ընդունել ՀՀ կառավարության N571 Ն որոշման այն կետը, համաձայն որի նախորդող երեք ամիսներին ընդհանրապես չաշխատելու դեպքում որպես միջին աշխատավարձ ընդունվում է նվազագույն աշխատավարձը:Նախապես շնորհակալություն;

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Այո այդ դեպքում ապահովագրական նպաստ տրվում է,իսկ անաշխատունակության նպաստի հաշվարկման համար որպես միջին աշխատավարձ վերցվում է 30.000 դրամը`նվազագույն աշխատավարձը:Ավելի մանրամասն կարող եք կարդալ ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը:

Մանուշ

Հարգելի Նաիրա, նախ` շնորհակալություն արձագանքելու համար: Ես այդ օրենքը հստակ կարդացել եմ , պարզապես այնտեղ այդքան ել մանրամասն / բառացիորեն/չի նշվում կոնկրետ այս դեպքին վերաբերող պայմանները, և պետական կառույցներից մեկի հաշվապահը նպաստը չի հաշվարկել` պատճառաբանելով, որ առնվազն մեկ շաբաթ պետք է աշխատել `նորից նպաստ հաշվարկելու համար;հիմք ընդունելով ԱՕ195 հոդվածը; հիմա ես չեմ կողմնորոշվում ,ԱՕ ն եվ 571 -Ն `Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը կարծես հակասում են իրար:

Նաիրա

Հարգելի Մանուշ տվյալ պետական կառույցի հաշվահը շատ սխալ է վարվել,նա պարտավոր էր հաշվարկել հղիության և ծննդաբերության նպաստը,որպես միջին աշխատավարձ վերցնել 30.000 դրամը:Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքում ասվում է`Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի:Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

Մանուշ

Շնորհակալություն,հարգելի Նաիրա,ես ինքս էլ այդպես էի կարծում,ևս մեկ անգամ համոզվեցի, իսկ եթե հաշվապահը մնում է իր համոզմունքին, ինչ եք կարծում Սոց հիմնադրամին հարցում կատարել և այդ հարցման պատասխանը որպես հիմք ներկայացնելը հնարավոր է? արդյոք այդ հիմնադրամը կարձագանքի հարցմանը