Աշխատողն ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե աշխատի, ապա հղիության արձակուրդ չի ստանա, համ էլ այդպես ճիշտ չի: Խնամքի արձակուրդում գտնվելու ժամկետում պետք է գործատուն 3 000 սոց. վճար մուծի այդ աշխատողի հաշվով:

Ալլա

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, եկամտային հաշվարկում աշխատողի գծով ներկայացվում է 3000 դրամ սոց. վճարի գումարը։

Էմիլի

Այդպես ճիշտ չէ, ըստ ԱՕ Հոդված 172-ի պետք է գնա ֆիզ արձակուրդ 140 օր 7-րդ ամսից սկսված: Բայց եթե մնա էլ աշխատանքի, ապա գումարը չի ստանա:

Դիանա

Շնորհակալ եմ բոլորիդ։

Մարիաննա

Հարգելի Դիանա, աշխատողը ներկայացնում է բժիշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկ, որում նշվում է, որ այդ աշխատողը այսպես ասած անաշխատունակ է այսինչ ամսաթվից այնինչ ամսաթիվը։ Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո, այո, ձևակերպվում է երեխայի խնամքի արձակուրդ, և 2 տարի վճարվում է 3 000 դրամ սոց. վճար այդ աշխատողի համար։ Եթե ցանկանում է աշխատել, ապա կարող է չգնալ խնամքի արձակուրդ, սակայն չի ստանա երեխայի խնամքի նպաստ։

Դիանա

Շնորհակալ եմ