Աշխատողն անձնական միջոցներով գնում է կատարել

Տիգրան․

Ողջույն: Ինչպե՞ս է ճիշտ ձևը` փոխհատուցելու աշխատողին, եթե իր անձնական միջոցներով ինչ-որ գնում է կատարել ընկերության համար: Ի՞նչ սահմանափակումներ կան (օրինակ՝ գումարի չափ, գնման տեսակ, …)

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

նման դեպքերի համար աշխատողին տալիս են թեկուզ փոխանցումով առհաշիվ գումար ու նա կատարում է գնումները ու ներկայացնում հաշվետվոթյուն, իսկ աշխատողին փոխհատուցելու համար կարող են պարգևատրում կամ լրավճար տալ,

Knarik

Տալիս եք առհաշիվ գումար, առանձին պահում եք 224 հաշիվը, տակը դնում եք գնման հաստատող փաստաթուղթը,փակում եք առհաշիվը և վերջ:

Գայանե

Մենք ևս տալիս եք առհաշիվ գումար, առանձին պահում եք 228 հաշիվը, տակը դնում եք գնման հաստատող փաստաթուղթը,փակում եք առհաշիվը: Ամսվա վերջում կազմվում և ստորագրվում է է նաև հաշվետվություն առ հաշիվ գումարների շարժի վերաբերյալ՝ յուրաքանչյուր անձի կողմից։