Աշխատողների աշխատավարձի փոփոխություն

Sabina.

Կազմակերպության աշխատանքի ծավալի նվազեցման պատճառով կարելի՞ է սահմանել բոլոր աշխատողների միջին աշխատավարձը 33500 դր, թե՞ անպայման պետք է սահմանել նախկին աշխատավարձի 2/3 չափով: Օրինակ` հիմնականում բոլորի աշխատավարձը սահմանված է 120.000 դր, նաև կան վնասակար աշխատողներ 50%, ես կարո՞ղ եմ այդ պատճառով նվազեցնել և սահմանել 33500 դր: Եթե կարող եք, գրված օրինակի վրա նշեք գրանցելու ճիշտ տարբերակը: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
իզաբելա

Եթե գործատուն աշխատանքների ծավալի փոքրացման պատճառով ցանկանում է փոքրացնել աշխատավարձի չափը, ապա նա համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի` այդ մասին պետք է ծանուցի աշխատողին / ծանուցման ժամկետները կախված են աշխատողի աշխատանքային ստաժից և որոշվում են համաձայն ՀՀ ԱՕ 115 հոդվածի: Նրա կողմից համաձայնություն ստանալու դեպքում պետք է կնքվի համաձայնագիր աշխատավարձի նոր չափի մասին: Այդ համաձայնագրի հիման վրա պետք է ընդունվի անհատական իրավական ակտ, այլ խոսքով ասած` տրվի հրաման: Նշված գործողությունները պետք է կատարվեն յուրաքանչյուր աշխատակցի համար առանձին: Ձեր կողմից նշված 2/3 մասը վճարվում է պարապուրդի դեպքում:

Աննա

Հարգելի Իզաբելլա, ես կարդացի ձեր գրված հոդվածը , ես համամիտ եմ ձեր հետ, բայց այնտեղ գրված է միայն փոփոխության և ծանուցման մասին, թե ինչքան փոքրացնեմ, դա գրված չէ, բայց ի՞նչ կասեք 191 հոդվածի մասին, այնտեղ նշված է, եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա վարձատրությունը կատարվում է նրա միջին աշխատավարձի 2/3 չափի: Իսկ պարապուրդի դեպքում դա արդեն ուրիշ հոդված է, այսինքն 186 հոդված և հաշվարկվում է նույնպես 2/3 չափով: Սպասում եմ ձեր պատասխանին:

իզաբելա

Հարգելի Աննա, Սաբինայի նշած դեպքում մենք գործ ունենք արտադրության ծավալների փոփոխության հետ, այլ ոչ թե աշխատանքային նորմաների կատարման խոչընդոտների հետ: 105 հոդվածի 1 կետի հենց սկզբում նշվում է արտադրության ծավալների փոփոխության դեպքի մասին: Իմ կարծիքով հղումը 105 հոդվածին ավելի ճիշտ կլինի: Պարզապես պետք է համաձայնագրում և անհատական իրավական հայտում նշվի աշխատանքի էական պայմանների փոփոխության հանգամանքը: