Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ. հասնու՞մ է արդյոք տուգանք ընկերությանը, եթե իր աշխատողը աշխատանքի չի եկել, նրան փոխարինել է մեկ այլ անձ, որը իրականում կապ չունի տվյալ ընկերության հետ: Շնորհակալություն:
Եթե դա ցույց չտաք ոչ մի տեղ, և խոսքը երկար ժամանակի մասին չէ, և դա տաբելում չի երևալու, ո՞վ պետք է իմանա, որպեսզի Ձեզ տուգանի, իսկ եթե նրա անունը գրեք տաբելում, վճարեք աշխատավարձ և այլն օրինական, դա կդիտվի որպես թաքնված աշխատող և կտուգանվի:
LENA
Հյուր
12 տարի առաջ
Այո, հասնում է, քանի որ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`
ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը յոթից ինն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է ինը