Միկրոձեռնարկատիրության աշխատողի մայրության նպաստ

Տաթև.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս։ Ես հղի եմ և շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Աշխատում եմ միկրոձեռնարկությունում։ Իսկ հաշվապահը 99%-ով ասում է, որ միկրոն ֆիզ. արձակուրդի գումար չի տրամադրում։ Եվ եթե ստանալու եմ, դիմումը ձևը ինչպե՞ս իմանանք, և ո՞վ պետք է դա ճշտի։ Խնդրում եմ մանրամասնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միկրոյի դեպքում է աշխատողին տրվում է ֆիզի գումար,պարզապես հաշվարկը սովորական կերպով չի այլ միկրոյի համար նախատեսված կարգով, եթե գրանցված աշխատող եք ուրեմն գործատուի միջոցով եք այդ գումարը ստանալու, անգամ չաշխատողները այլ կարգով իրավունք ունեն ֆիզի գումար ստանալու, եթե ձեր հաշվապահը չգիտի որ ձեզ գումար հասնում է դա արդեն իր մասին է խոսում,

Ռուզանննա

Միանշանակ նպաստ պիտի ստանաք,որը պիտի հաշվարկի ձեր գործատուն ձեր կողմից ներկայացված հիվանդության թերթիկի հիման վրա: Այնուհետև այդ ստացված նպաստի գումարի չափով պետությունը փոխհատուցում է ձեր գործատուին:

Գայանե

Քանի որ միկրոբիզնես է,աշխատավարձի չափը էական չէ 
 43038/30,4*140=198201, հանած 5000 եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 193 201 դրամ։
Գործատուն կհաշվարկի և կվճարի, իսկ պետությունը կփոխհատուցի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին։ Եթե եկամտային հարկը չբավականացնի, փոխհատուցման ենթակա գումարը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կփոխանցվի գործատուի հաշվեհամարին։

Արփինե

Դուք իրավունք ունեք ստանալու ֆիզ արձ գումար։
Պարզեք Ձեր հաշվապահի հետ։