Ռիտա.
Բարև ձեզ:
Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռիտա.
Բարև ձեզ:
Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ նպաստը տրամադրվում է ոչ ավելի քան 3 ամիս, իսկ համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ գործատուն իրավունք ունի աշխատողին ազատել աշխատանքից, եթե ժամանակավոր անաշխատունակության պատճառով անընդմեջ 120 օրից ավել չի ներկայացել աշխատանքի։
Եթե հիվանդության թերթիկը չի փակվել, այլ եղել է շարունակելի, պետք է վճարել այն ամբողջությամբ՝ անկախ գումարից: Եթե հիվանդության թերթիկը փակվում է, աշխատակիցն աշխատանքի է գալիս, հետո նորից թերթիկ բերում, գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր թերթիկի համար առանձին, վճարվում համապատասխան ամսին:
Անշուշտ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բերելուց և հիվանդությունը փակվելուց հետո այն պետք է վճարվի, սակայն եթե դեռ հիվանդությունը չի փակվել, այն կարող է նաև վճարվել ամիս առ ամիս: