Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քաղիրավական պայմանագրով աշխատողների հայտի ներկայացման պահանջները նույն են, ինչ որ աշխատանքային պայմանագրով աշխատողների ընդունում և ազատումը։
Այո, եթե հետագայում էլի կարիք չեք ունենալու տվյալ անձի աշխատանքը:
Այո, աշխատանքն ավարտելուց հետո պետք է ազատման հայտ ներկայացնեք:
Իսկ ընդունման և հանձնման ակտը ինչպե՞ս պետք է գրվի, եթե դժվար չէ օրինակ ցույց կտա՞ք:
Հետևեք հղմանը, նշված է օրինակելի ձևը ՝
https://www.arlis.am/documentview.aspx?docid=115220
Կայքի փաստաթղթեր մասում կա հանձնման-ընդունման արձանագրություն ձևը օգտվեք դրանից:
Այո, աշխատանքը ավարտելուց հետո հանձման-ընդունման ակտ եք կազմում, և դրանով ավարտվում է Ձեր պայմանագիրը։ Գրանցման հայտում լրացնում եք քաղաքացիաիրավական հարաբերություններ բաժնում։
Այո, պետք է գրանցեք, աշխատանքը կամ ծառայությունը մատուցելուց հետո կատարողական ակտ կազմեք և ազատման հայտ ներկայացնեք:
Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենք, հոդված 10, մաս 1, կետ 2.
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում: