Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ara

Կարծում եմ՝ պարզաբանումը կարելի է գրել կամայական ձևով։

Քնարիկ Հոխանյան

Զանգեք հարկային, մոնիտորինգի կենտրոն, ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում պարզաբանում ներկայացնելու մասին, ձեռքով (կոմպով) գրեք, ուղարկեք փոստով։

Tigran

Պարզաբանում բացատրությունը ներկայացնում եք գրելով ազատ ոճով, դա բողոքարկման դիմում չէ: Հիմնավոր պատճառը ներկայացրեք, որ վարույթը ավարտեն:

Կարինե

Բարև Ձեզ, Նաիրա։ Պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ չկա, կարող եք ազատ շարադրել Ձեր կողմից սխալմամբ հանձնած հայտի պատճառները։