Արուսյակ.
Բարև ձեզ:
Այսպիսի մի հարց ունեմ։ Ես նախածննդաբերության և հետծննդաբերության 121-րդ օրում եմ գտնվում, և ՍՊԸ-ն, որտեղ աշխատում եմ, պետք է լուծարվի։ Այսօր ինձ պահանջ են ներկայացրել գրել դիմում, որ իմ դիմումի համաձայն խնդրում եմ աշխատանքից ազատել ինձ։ Արդյո՞ք ՍՊԸ կարող է աշխատանքից հեռացնել ինձ, եթե այդ դիմումը չստորագրեմ։
Հարգելի Արուսյակ, Ձեզ չեն կարող ազատել առանց օրինական հիմքի և, որքանով տեղյակ եմ, լուծարման դեպքում աշխատողին ազատելու ժամանակ տրվում է արձակման նպաստ: