Նառա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:
Ինձ նույնպես հետաքրքրում է այս հարցի պատասխանը, նաև կարո՞ղ եք ասել, աշխատող ընդունելիս ձև 5-ում վերջին քանի՞ տարվա աշխատանքն է նշվում: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Նառա
Եթե ՍԱՏԲ-ի հաշվետվությունների մասին է խոսքը
ընդունելուց Ձև Ֆ1, և ապահովագրական ստաժի ձևաթուղթ, ազատելուց Ձև Ֆ10, բնականաբար իրա ողջ կոմպլեկտով 🙂
որի մեջ մտնում են համապատասխան տիտղոսաթերթերը, արագակար պապկաները, թղթապանակի պիտակները` արագակարին սոսնձած վիճակում 🙂
Հարցի 2-րդ մասին հետ կապված`
Այո նշվում է Զբաղվածության կենտրոնի կողմից կատարած նշումը, բայց միայն նպաստ ստանալու ժամանակահատվածը…..
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 45. Ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող գործունեության ժամանակահատվածները
3) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.
Այո 5-րդ ձեվում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, բայց միայն նպաստ ստանալու ժամանակաշրջանը, ուղղակի պետք է ավելացնեմ, որ 5-րդ ձեվը լրացվում է ոչ թե աշխատողին ազատելիս, այլ ընդունելիս
Աշխատողին աշխատանքի ընդունելիս 5-րդ ձև ներկայացնելու պարտադիր պահանջ չկա։
ՀՀ կառ. 12.05.05 թիվ 938 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետը սահմանում է՝
32. Ապահովադիրը 2005 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը տարածքային բաժնի հետ համաձայնեցված ժամկետներում եւ ծառայության սահմանած կարգով ներկայացնում է տվյալներ ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին, որոնք իր մոտ աշխատող ապահովագրված անձինք ձեռք են բերել մինչեւ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը, բացի այն ապահովագրված անձանցից, ովքեր ստանում են տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ:
Եթե մինչեւ տվյալ ապահովադրի հետ աշխատանքային պայմանագիր կնքելն ապահովագրված անձի` սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անհատական տվյալները ծառայություն չեն ներկայացվել, ապա տարածքային բաժինն այդ ապահովադրից պահանջում է դրանք ներկայացնել 3 ամսվա ընթացքում:
(32-րդ կետը փոփ. 07.09.06 թիվ 1325-Ն որոշում)