Աշխատողը 140 օր չի ներկայացել աշխատանքի

Աստղիկ․

Բարև Ձեզ, Հարգելիներս!! Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Եթե, օրինակ, Աշխատողն արդեն 140 օր աշխատանքի չի հաճախում՝ անաշխատունակության պատճառով։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի պատրաստվում եմ ծանուցել, որ 60 օր հետո ազազտված է աշխատանքից (տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ)։

Հարց․ 1 Արձակման նպաստը (միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով) տրամադրվում է վերջնահաշվարկի հե՞տ։

Հարց 2․ Մինչև ազատումը, այդ 60 օրվա սպասման ժամանակահատվածում աշխատողին ի՞նչ է տրվում, աշխատավա՞րձ, թե՞ այլ վճար, եթե արդեն անաշխատունակ չէ, ուղղակի գործատուն գտնում է, որ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր։

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե այդ հիվանդության դեպքում աշխատատեղը և պաշտոնը չեն պահպանվելու, այո պետք է գրավոր ծանուցեք ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

Հարց․ 1 Այո արձակման նպաստը (միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով) տրամադրվում է վերջնահաշվարկի հետ,սակայն այն առանձին գումար է ու չի հարկվում։
Հարց 2․ Մինչև ազատումը, այդ 60 օրվա սպասման ժամանակահատվածում աշխատողին ոչինչ չեք վճարում,բացակա եք հաշվառում, բյուլետեն եթե կներկայացնի այդ ընթացքում դա հաշվի կառնեք, ,

Աստղիկ

Հարգելի Տիգրան, անչափ շնորհակալ եմ պատասխանի համար։