Աշխատողը քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ իր հաշվին

Դավիթ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ աշխատողը իր հաշվին տարին քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

karine

Աշխատողին մեկ տարվա ընթացքում կարող է տրամադրվել 60 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ։

Մարիաննա

Հաշվի առեք նաև, որ այդ 60 օրը ոչ թե մեկ օրացուցային տարվա մեջ է, այլ հաշվարկը սկսվում է 60 օրը օգտագործելուց հետո:

Գայանե

1 տարվա համար կտրամադրվի 60 օր չվճարվող արձակուրդ։