Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Մնաց.

Բարև ձեզ:
Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Մնաց, աշխատանքային պայմանագրի օրինակը գործատուն պարտավոր է տալ աշխատողին, այնպես որ կարող եք պահանջել այն: Եթե պայմանագրում նշված է փորձաշրջանի մասին, ապա Դուք կարող եք դիմել գործատուին պայմանագիրը լուծելու պահանջով` տեղեկացնելով այդ մասին 3 օր առաջ: Եթե փորձաշրջանի մասին պայմանագրում նշված չէ, ապա դուք պետք է ազատվելուց 30 օր առաջ նախազգուշացնեք գործատուին: Եթե չեք ցանկանում այդքան երկար սպասել, ապա կարող եք դիմել պայմանագիրը ավելի շուտ լուծելու խնդրանքով, և եթե տնօրինությունը համաձայնվի կնքել համաձայնագիր լուծման մասին: Վերջնահաշվարկը կատարվում է հենց ազատման օրը (եթե այլ բան նշված չի պայմանագրում):