Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե երեք ամիս փորձաշրջանով պայմանագիր եմ կնքել գործատուի հետ և մեկ շաբաթ հետո էլ չեմ ցանկանում աշխատել, ինչպե՞ս վարվել աշխատանքային օրենսդրության սահմաններում, որպեսզի կոնֆիկտ չառաջանա: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Աշխատանքային օրենսգրքի հոդված 93. Փորձաշրջանի արդյունքները: