Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե աշխատակիցը մեկ ամիս է չի ներկայանում աշխատանքի, նրա հետ էլ կապնվել չի լինում, այս դեպքում ի՞նչ հիմքով կարող եմ նրան ազատել աշխատանքից: Վերջնահաշվարկի կամ արձակման նպաստի հետ կապված խնդրում եմ նույնպես մեկնաբանել:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
Հոդված 123. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Արձակման նպաստ չի հասնում, իսկ վերջնահաշվարկ կատարվում է։
Շնորհակալություն, հարգելի Ալլա, այսինքն՝ ազատման հրամանի մեջ կնշեմ համաձայն ԱՕ 113 հոդվածի, իսկ ինչպե՞ս վճարեմ վերջնահաշվարկը, եթե չունեմ բանկային հաշվեհամար, քանի որ սովորաբար կանխիկ է ստացել աշխատավարձը։
Դուք հաշվարկն արեք, թող որպես կտ-ան պարտք երևա, եթե չգա, տարեվերջին որպես անհուսալի կտ-ան պարտք դուրս կգրեք:
Ազատեք ըստ ԱՕ 113-րդ հոդվածի, մաս 1.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում: Վերջնահաշվարկի հաշվարկը կատարեք, երբ կբարեհաճի ներկայանալ, այն ժամանակ էլ կվճարեք: