Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Լիաննա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում: Աշխատողս ինձ մոտ աշխատանքի է ընդունվել 01.09.2010թ., ոչ մի տեղ չի աշխատել: Անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 12.03.2011թ. 70 օրվա համար: Ես վճարել եմ հին օրենքով այդ 70 օրը և 85 օրվա համար բերել է 21.05.2011թ.: Ինչպե՞ս հաշվարկեմ միջինը, վերցնեմ նախո՞րդը, թե՞ իր աշխատած 6 ամիսների գումարը բաժանեմ 12-ի, և ֆիզ.-ի գումարը մտնու՞մ է արդյոք այդ 6 ամիսների գումարի մեջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարեկ

Հարգելի Լիաննա, իմ կարծիքով՝ նպաստը պետք է հաշվարկեք ամբողջությամբ՝ միջին աշխատավարձը հաշվարկելիս առանց հաշվի առնելու աշխատողի՝ այդ 70 օրվա ստացած նպաստը: Սակայն եթե նա նախքան Ձեզ մոտ աշխատելը աշխատել է նաև այլ գործատուի մոտ, ապա ներկայացնում է տեղեկանք ստացված աշխատավարձի վերաբերյալ, և միջինը հաշվարկելիս վերցնում եք նաև այդ նախորդ աշխատավարձը: