Թեհմինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքի եմ ընդունել աշխատողին օրենքով սահմանված կարգով: 3 ամիս անց ուղարկել եմ ֆիզ արձակուրդ, դեկրետային գումարը 100000 դր. է կազմել, վճարել եմ բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ տվյալ անձը չի աշխատել, եթե կա ընդունման հրաման, տաբել, վճարման ռեեստր, և հարկային պարտավորությունները կատարված են:
Եթե կան հիմնավորումներ /ապացույցներ/, որ նա աշխատել է, եթե ժամանակին նրա աշխատանքի ընդունման մասին ներկայացրել եք հաշվետվություն, ապա չեն կարող հակառակը ապացուցել: Իսկ ինչ վերաբերվում է Ձեր կողմից տրված դեկրետային գումարին` 100000 դրամին, ապա դա կասկածելի է, քանի որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման կարգի համաձայն` եթե միջին ամսեկան եկամուտը չի գերազանցում ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 32500դրամը, ապա նպաստը հաշվարկվում է 32500դրամից, իսկ 32500 դրամով հաշվարկելու դեպքում 100000դրամից ավելի գումար կստացվի:
Հնարավո՞ր է աշխատանքի ընդունվելուց հետո աշխատել 4 ամիս և ստանալ հասանելի ֆիզ արձակուրդը, քանի որ լսել եմ, որ պարտադիր 6 ամիս պետք է աշխատել տվյալ հիմնարկում: