Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման.

Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իրինա

Նշանակեք բացակաները, երբ կներկայացնի անաշխատունակության թերթիկը, կհաշվարկեք նպաստը և կվճարեք:

Ռոման

Խնդիրը կայանում է նրանում, որ պետական ապարատ է։ Բացակա դնելն էլ իր խնդիրն ունի՝ հարկավոր է հիմնավորել, ու չեմ կարողանում համապատասխան օրենքը գտնել։

Արթուր

Եթե աշխատակիցը ներկայացնում է գրավոր դիմում, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա այսպես թե այնպես պետք է դադարեցնել նրա աշխատավարձը մինչև նրա՝ փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ: