Աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ, կարելի՞ է նրա պաշտոնում ընդունել այլ աշխատողի, և եթե այո, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Հոդված 158. Ամենամյա արձակուրդը

1. Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Tigran

Այո, կարելի է ընդունել այլ աշխատողի, եթե դրա կարիքը կա, որոշակի ժամկետով պայմանագիր կնքեք նրա հետ:

Nerses

Կարելի է կնքել պայմանագիր մինչև աշխատողի արձակուրդից վերադառնալը: Պետք է պայմանագրում նշվի դրա մասին:

Նունե

Այո, կարելի է որպես փոխարինող ընդունել, որպես պաշտոնակատար այնքան ժամանակահատվածի համար, որքան արձակուրդն է՝ պահպանելով հիմնական աշխատատեղը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի: Ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որում պայմանագրի ժամկետը պետք է նշել հիմնական աշխատողի՝ աշխատանքի վերադառնալու ամսաթիվը: