Աստղիկ․
Բարև Ձեզ: Ստացվել է այնպիսի իրավիճակ, որ Աշխատողը (հերթափոխով աշխատող պահակը) 60 օր չվճարվող արձակուրդ է խնդրել Գործատուից և մեկնել ՌԴ: Հեռախոսազանգի միջոցով Գործատուին տեղեկացրել է, որ այլևս չի վերադառնալու: Խնդրում եմ ասեք՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի ո՞ր հոդվածի հիմքով իրավունք ունի Գործատուն ազատել Աշխատողին աշխատանքից։
Կանխավ շնորհակալություն
Եթե գործատուն դեմ չէ, ապա կարող եք լուծել պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքի հոդված 110-ով։
Մարդկայնորեն երկու ամիս առաջվա ամսաթվով դիմում գրել եք տալիս,- չվճարվող արձակուրդից չվերադառնալու դեպքում խնդրում եմ ազատել աշխատանքից էս ինչ ամսաթվով, այսպիսի բովանդակությամբ: Հակառակ դեպքում կարդացեք 113 հոդվածը և ընտրեք Ձեզ հարմար կետը
Ավելի ճիշտ կլինի ԱՕ hոդված 113-ով։ Մաս 1.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Շնորհակալություն շատ օգնության համար։ Հաջողություն Ձեզ: