Հայկ․
Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։
Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։
խանութի տարածքի վարձակալական վճարը կարող եք ծախս ճանաչել, եթե հաշիվ գրեն,
Վաճառողուհու աշխատավարձը և վարձակալական վճարը իրացման ծախսեր չեն:
Կարող եք։
Այո կարող եք։
Կարող եք նվազեցնել վարձավճարը և աշխատավարձերը, այդ մասով ՊԵԿ պատասխան էլ կա։
Կարող եք ՊԵԿ–ի հղումը ուղարկեք։Շնորհակալ եմ
Կուղարկեք ՊԵԿ պատասխանը
Բարև Ձեզ, կարող եք ՊԵԿ-ի պատասխանը ուղարկել։