Վարսենի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։
իսկ ինչ գործնեության մասին է հարցը,
Կոնկրետ ծաղիկների մանրածախ առևտրի մասին է հարցս։
3) իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.
հոսանքի ու ջրի գումարները ըստ ստացված հաշիվների, ձեր դեպքում ապրանքների պահպանման ծախսեր են,
աշխատողների աշխատավարձը անմիջականորեն կապված ծախսեր են համարվում, կարող եք նվազեցնել,
Շնորհակալություն։
Վարսավիրանոց է տարածքի էարձակալությունն էլ կարող ենք նվազեցնել թե ոչ
եթե պայմանագիր կա գրանցված ու հաշիվ եք ստանում
ֆիզ անձից է պայմանագիրը նոտարով կնքված
լավ է, իսկ հայտարարություն հարկային այդ մասին վարձակալը ներկայացրել է, եկամտային հարկի հարց է դա,
նոտարով կնքված պայմանագիր է, ես եկամտային հաշվետվության մեջ ցույց եմ տալիս, և վճարում ենք այդ վարձակալական վճարը
եթե նոտարով կնքված պայմանագիր է, պետք է կադաստրում գրանցվի, եկամտային հաշվետվության մեջ և 165 ի մեջ էլ ցույց եմ տալիս, և վճարում եք այդ վարձակալական վճարը
նվազեցում կարող եմ չէ տալ?
այո, եթե հաշիվ գրեն տան