Ռուզաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:
Պաշտոնական պարզաբանում չկա, սակայն հաշվի առնելով օրենքի մեկնաբանման կանոնները դուք կարող եք անկանխիկ վճարման անցնել 2024-ից, քանի որ հ.6-ում գրված են գործունեություն իրականացնող բառերը։
Եթե գերազանցեց 300 000 ՀՀ դրամը պետք է վճարեք անկանխիկ եղանակով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 6.
Աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների կանխիկ ձևով վճարման սահմանափակումները
1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով: