Սուսաննա․
Խնդրում եմ ասեք՝ աշխատում եմ շրջհարկով, գործունեությունս իրականացնում եմ “Առինջ Մոլ” տոնավաճառում և ունեմ մեկ աշխատող։ Արդյո՞ք պետք է աշխատավարձը վճարեմ անկանխիկ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սուսաննա․
Խնդրում եմ ասեք՝ աշխատում եմ շրջհարկով, գործունեությունս իրականացնում եմ “Առինջ Մոլ” տոնավաճառում և ունեմ մեկ աշխատող։ Արդյո՞ք պետք է աշխատավարձը վճարեմ անկանխիկ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
01,07,2024-ից պետք է վճարեք անկանխիկ։
Նայում եմ ինտերնետում՝ «ԱՌԻՆՋ ՄՈԼ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ, հասցեն՝
Կոտայքի մարզ, Առինջ գյուղ: Այսինքն եթե տոնավաճառը գտնվում է Երևան քաղաքից դուրս՝ ապա աշխատավարձի վճարումը անկանխիկ առայժմ պարտադիր պայման չէ:
Հիմք՝ Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:
Քանի որ գործունեության հասցեն Երևան քաղաքում չէ, ապա մինչև 01.07.24 թ.-ը կարող է աշխատավարձը վճարել կանխիկ։