Սուսաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք.
1. Եթե Երևանում գործատուն ունի երկու աշխատող և հունիս ամսվա աշխատավարձը վճարել է անկանխիկ եղանակով, դա օրենքի խախտու՞մ է:
2. Կարո՞ղ տվյալ գործատուն այսուհետև աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով:
Շնորհակալություն:
1. Ոչ, նորմալ է, 2 ոչ, միայն հաշմանդամ աշխատողը կարող է ստանալ կանխիկ։
1.Ոչ, դա օրենքի խախտում չէ 2. Եթե ձեր գործունեությունը Երևան քաղաքում է, ապա աշխատավարձը հուլիսի 1-ից պարտադիր պիտի վճարեք անկանխիկ։
1.Եթե հունիս ամսվա աշխատավարձը վճարվել է անկանխիկ եղանակով, դա օրենքի խախտում չէ: 2. Եթե գործունեությունը Երևան քաղաքում է, ապա գործատուն այսուհետև՝ սկսած հուլիսի 1-ից, աշխատավարձը չի կարող վճարել կանխիկ եղանակով:
Խախտում չկա, խախտում կլինի հուլիսի 1-ից հետո Երևան քաղաքում աշխատավարձի կանխիկ վճարումը։