Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0.15% չափով, հարկեր պահվու՞մ են, թե՞ ոչ։ 0.15% -ի չափով հենց աշխատակցին է վճարվում, թե՞ 0.15% -ից հարկումից հետո առաջացած գումարն է վճարվում աշխատակցին: Դրամարկղայի՞ն մեթոդն է կիրառվում արդյոք նման դեպքում:
այո պահումներ արվում են։ 0.15% -ի չափով +աշխատավարձից-պահումներ գումարն է վճարվում, հաշվեգրման մեթոդն է կիրառվում:
Երբ գործատուն աշխատավարձի չվճարման համար տույժ է վճարում, այս գումարը համարվում է լրացուցիչ եկամուտ աշխատակցի համար: Այստեղ հարկային մոտեցումը հետևյալն է. տույժը ենթակա է հարկման, այսինքն՝ այն պետք է մտնի աշխատակցի ընդհանուր եկամուտների հաշվարկի մեջ և հարկվի։
Այսինքն՝ տույժը, որը վճարվում է աշխատակցին, հարկվում է աշխատավարձի պես։ Պահվում են հարկեր և վճարներ, ինչպես սովորական աշխատավարձի դեպքում։
0.15% -ը հարկելուց հետո առաջացած գումարն է վճարվում աշխատակցին:
Բարև Ձեզ, Նարինե: Եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Վճարման ենթակա գումարը անհրաժեշտ է «կեղտոտացնել» և ներառել տվյալ ամսվա հարկվող եկամտում: Կիրառվում է հաշվեգրման մեթոդը: