Արմեն.
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի հղում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի հղում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Այո, կարելի է, նաև ՀՕ 55 հոդվածի մաս 12. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում՝ աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:
Այո, կարող եք նվազացնել 3%-ով։
Կարող եք նվազեցնել։