Արփինե․
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, ապա հաշվարկեմ նաև սոց․ վճարը, եկամտահարկն ու բանակի գումարը ներառյալ։ Խնդրում եմ նշել օրենքի հղում։
Արփինե․
Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, ապա հաշվարկեմ նաև սոց․ վճարը, եկամտահարկն ու բանակի գումարը ներառյալ։ Խնդրում եմ նշել օրենքի հղում։
ոչ թե կարող եք, այլ դա միշտ էլ կարող էիք աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, սոց․ վճարը, եկամտահարկն ու բանակի գումարը ներառյալ։
Շնորհակալ եմ,որպես սկսնակ հաշվապահ,Դուք ինձ շատ-շատ օգնեցիք։
Շնորհակալություն ,որ accountant.am-ին նման հիանալի հարթակ ստեղծելու և մարդկանց օգտակար լինելու համար։
Հարգելի Տիգրան, եթե գեղեցկության սրահ է, տարածքը ֆիզ․ անձի է պատկանում, կարող է (ԱՁ-ն և ֆիզ․ անձը նույն մարդիկ են) անհատույց տարածքի վարձակալության պայմանագիր կնքել, որպեսզի կոմունալների հաշիվները ԱՁ-ն ստանա և այդ կոմունալները ծախսագրել, որպես ծառայությունների հետ կապված անմիջական ծախս
2․ այդ գեղեցկության սրահը իր աշխատողների հետ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր, կարող է ծախսագրել նրանց վճարվող գումարները(հարկերը ներառյալ)
3․ ՀԴՄ -ի սպասարկման վճարը ծախսագրման ենթակա է,թե ոչ։ ՀԴՄ-ն ձեռք է բերել ֆիզ․ անձը
1 որպեսզի կոմունալների հաշիվները ԱՁ-ն ստանա և այդ կոմունալները ծախսագրել լինի, պետք է ԱՁն առանձին բաժանորդ լինի,
2 այո,այս տարի կարող եք,
3 այո եթե ՀԴՄ -ի սպասարկման հաշիվը ուղարկում են,
Մի բան էլ ես հարցնեմ կարող եմ՞ վարձակալության պայմանագրում ավելացնել կետ, որ կոմունալ ծախսերը նույնպես մտնում են վարձավճարի մեջ և ամեն ամիս հարկեմ։ Օրինակ 100 000 դրամ է մաքուր վարձավճարը կոմւնալները 20 000 դրամ ընդհանուր 120 000 դրամի վրա հաշվեմ հարկերը ներառյալ եկամտային հարկի հաշվետվության մեջ 133 333 դրամից կատարեմ պահումներս և ամեն ամիս կախված կոմունալներից գումարը փոխվի։
դա արդեն ինչպես կպայմանավորվեք, կարեղ եք,