Աշխատավարձի հաշվարկ

Գոհար.

Բարև Ձեզ։ Ինքս հաշվապահ չեմ և հարցս գուցե պրիմիտիվ թվա, բայց ուզում եմ իմանալ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2․1 հոդվածի բովանդակությունից բխող հաշվարկը հետևյա՞լն է՝ 75000/16 (16 ժամը՝ պայմանական է)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Գոհար, հստակ չէ Ձեր հարցադրումը։

Գոհար

Շնորհակալ եմ արձագանքի համար։ Փորձեմ հստակեցնել։
«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2․1 հոդվածը սահմանում է հետևյալը՝ «Հոդված 2.1.  Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:» Օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձը 75000 դրամն է, և պայմանականորեն ընդունենք, թե համապատասխան բնույթի աշխատանք կատարող աշխատողի համար սահմանվել է ամսական 16 ժամ աշխատաժամանակ, որը տվյալ դեպքում աշխատաժամանակի նորմալ տևողությունն է։ Ըստ 2․1 հոդվածի՝ աշխատողի ժամային տարիֆային դրույքի հաշվարկը 75000/16 է՞ (4687,5 դրամ)– (կրկնեմ՝ մասնագիտությամբ հաշվապահ չեմ, և հոդվածը հասկանում եմ բառացիորեն։ Կա՞ այլ հաշվարկ, թե ես ճիշտ եմ)։
Շնորհակալ եմԼ

Գոհար

Պայմանականորեն ընդունենք, թե մանկական-դաստիարակչական հիմնարկում աշխատում է լոգոպեդ, որի աշխատանքային պայմանագրով սահմանվել է, որ աշխատելու է ժամավճարով՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ։ Այս դեպքում աշխատողի նվազագույն ժամային տարիֆային դրույքը որքանն է՞

Tigran

այո 75000/օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:այո (4687,5 դրամ) բայց այս թիվը չի ներառում պահումները.
Հոդված 4.   Նվազագույն  ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի  նվազագույն  չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

Գոհար

Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան։