Աշխատավարձի հաշվարկ

Ռոման.

Բարև ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 15.01.2022թ.ին, ամսական աշխատավարձը պայմանագրով կազմելու է 100 000 դրամ: Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Հարց 2. եթե աշխատողը ամսվա մեջ 4 օր բացակայել է աշխատանքից` անհարգելի պատճառով, արդյոք գործատուն իրավունք ունի՞ կրճատել և այդ 5 օրվա չափով պակաս վճարել աշխատողին աշխատավարձ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Հունվար ամսվա շախատավարձը, բազային աշխատավարձը բաժանում եք հունվար ամսվա աշխատանքային օրերի վրա և բազմապատկում աշխատած օրերի քանակով, իսկ բացակայի համար բացատրագիր պահանջել աշխատողից, չներկայացնելու դեպքում կարող է դնել բացակա և չվճարել

Tigran

Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը պետք է հաշվարկվի աշխատավարձի գումարը բաժանած ամսվա հասանելիք աշխատած օրերի վրա ու օրականը բազմապատկել փաստացի աշխատած օրերի թվով: Հարց 2. եթե 4 օր բացակայել է աշխատանքից, ապա կարող է այդ 4 օրվա գումարը պակաս վճարել, ոչ թե 5, սակայն նման դեպքերում գրավոր բացատրագիրը անպայման է պահանջել:

Ներսես

Գումարը բաժանեք աշխատանքային օրերի վրա և բազմապատկեք փաստացի աշխատած օրերով:

Հերմինե

Հունվար ամիսը 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատողների համար ունի 19 աշխատանքային օր, այսինքն՝ 100 000 բաժանում են 19*աշխատած օրերի քանակի վրա, իսկ անհարգելի բացական տաբելով նշում եք բացակա և աշխատավարձից պահում եք անում 4 աշխատանքային օրվա։