Աշխատավարձի հաշվարկ

Նարինե.

Աշխատանքային օրենսգրքի փոփոխվելուց հետո ես առաջին անգամ եմ հաշվում ամենամյա արձակուրդ: Եթե հնարավոր է, ինձ օգնեք հաշվել. աշխատավարձը 125.000 դրամ է, արձակուրդը 32 օր է: Խնդրում եմ մանրամասն հաշվել և գրել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
D.Arsen

Հարգալի Նարինե,կարդացեք Աշ.օրենսգրքի 195,169,159 հոդվածները:125000/21*32=190476,եթե հանրակրթական,համաձայն 142 հոդվածի125000/25*32=160000: Հարգանքներով Դ.Արսեն

Սիրանուշ

Բարև Նարինե. դու գրել ես մի ամսվա աշխատավարձը 125 000 դրամ է, բայց չէ որ արձակուրդայինը հաշվվում է նախորդ 12 ամիսների միջին օրականը գտնելով…

Նարինե

հարգելի D. Arsen շատ շնորհակալ եմ պատասխանի համար, ես փաստորեն ճիշտ էի հաշվել: մի խնդրանք ևս, եթե հնարավոր է պահումները նույնպես հաշվեք (նշեմ, որ արձակուրդ գնացողը համայնքային ծառայող է):
կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Նարինե

սիրելի սիրանուշ ես մոռացել էի նշել, որ այդ 125.000 դրամը 12 ամիսների միջինն է:

D.Arsen

Հարգելի Նարինե,նման տարբերակի չեմ հանդիպել, բայց ինձ թվում է պահումները պետք է լինի ընդհանուր ձևով.Կարդացեք ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիաների աշխատողների ցանկը:Իմ հաշվարկով125000+190476=315476*0.03=9464սոց,315476-9464-30000-80000*0.2+8000=47202եկամտահարկ:Հարգանքներով Դ.Արսեն.

Արփինե

Նարինե ջան 190476-ի դեպքում 3%-ը 5714 դրամ է, եկամտահարկը 22952դրամ, առձեռն պետք է տաք 190476-5714-22952=161810դրամ-1905
160000-ի դեպքում 3%-ը 4800 դրամ է, եկամտահարկը 17040դրամ, առձեռն պետք է տաք 160000-4800-17040=138160դրամ-1600
Եթե ունեք արհմիութենական հիմնադրամ, ապա այդ դեպքում պահում եք նաև 190476-ի դեպքում 1%-ը 1905դրամ
160000-ի դեպքում 1%-ը 1600դրամ