Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane.

Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:

Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:

Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Հարգելի Գայանե,
ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի պարտադրում որպեսզի աշխատանքային պայմանագրում պարտադիր նշվի ժամային դրույքաչափը: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, աշխատանքի ըդնունման մասին անհատական իրավական ակտում և/կամ աշխատանքային պայմանագրում պետք է նշել աշխատավարձի չափը և/կամ այն որոշելու ձևը: Այսինքն, եթե աշխատողի վարձատրությունը իրականացվում է ամսական դրույքաչափով, ապա աշխատանքային պայմանագրում պետք է նշել ամսական դրույքաչափը, Ձեր օրինակում` 70000 ՀՀ դրամ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածը խմբագրվել է 24.06.2010թ.-ին և ուժի մեջ է մինչև այսօր