Աշխատավարձի հաշվարկը 2014թ. հունվարի 1-ից հետո

ARMAN.

2014թ. անձի աշխատավարձը կազմում է 67 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 48 120 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից: Արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 50 000 դրամից պակաս չստացվի: Խնդրում եմ գրանցեք ճիշտ հաշվարկի ձև: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ

Նախ սկսենք նրանից, որ Ձեր նշված դեպքում տվյալ անձի զուտ աշխատավարձը կկազմի ոչ թե 48 120, այլ 47 302: 5 % վճարը հաշվարկվում է համախառն աշխատավարձից: Իսկ 67000-(67000*24.4%)-(67000*5%) = 47302

Andy

Ես հաշվապահ չեմ, բայց կարծում եմ, որ 5 տոկոս նվազեցումը արդեն աշխատողից է պակասում, և իրա աշխատավարձը մաքուր համարվում է համախառն հանած 24.4 տոկոս, այսինքն մաքուր աշխատավարձ համարվելու է 50652 դրամը:

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ

Անդի ջան, “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակը խորհուրդ է տալիս օրենքի վերաբերյալ կարծիքներ չարտահայտել` հիմք ընդունելով տրամաբանությունը: Իսկ այս դեպքում ուղղակի նախ կարդացեք օրենքը, այնտեղ պարզ գրված է` 5 տոկոսը վճարվում է հաշվարկված աշխատավարձից և ոչ թե զուտ աշխատավարձից, ինչպես վերը ներկայացրել եք:
Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20

Նաիրա

Բարև Ձեզ, ներողություն, չե՞ք հուշի` նվազագույն աշխատավարձը 45 000 ից ոչ պակաս, դա նկատի ունեն պահումներ չկատարած գումարը, թե՞ պահումներից հետո պետք է 45 000 ից պակաս չլինի:
Կանխավ շնորհակալություն:
Նաիրա

Satenik

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք մանրամասն գրել, թե ինչպես հաշվեմ 126 000 դրամ աշխատավարձի եկամտային հարկն ու պարտադիր կուտակային վճարը: Կանխավ շնորհակալություն:

Արսինե

Հարգելի Արման, ներկայումս նվազագույն աշխատավարձի ամսական չափը կազմում է 45 000 դրամ, իսկ Ձեր նշած 50 000-ը ուժի մեջ է մտնելու 01.07.2014թ-ից