Աշխատավարձի կանխիկ վճարում

Քրիստինե․

Եթե աշխատավարձը չվճարվի անկանխիկ, ի՞նչ տուգանք է նախատեսված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

8․ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
Հաշմանդամ աշխատողին միայն կարող եք կանխիկ վճարել,

Քրիստինե

Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հարգելի Տիգրան, այս հարցի մի մասը ասում է Ձեր տարբերակը, մի մասը ասում են, որ կանխիկ գործարքի այդ հոդվածը չի, այդ տարակարծությունը ինձ շփոթության մեջ է գցում։ Ով հիմա ասի, որ այս տարբերակը չի, խնդրում եմ հոդված նշեք։

Tigran

տեսեք ՊԵԿ կայքի նյութը ու աղյուսակում տուգանքի չափերը 500000 են, իմ գրած հոդվածը ՀՕ հ.419 ,https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=10865

Արմեն

ՀՀ Օ Ր Ե Ն Ք Ը     

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 11.Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը

2. Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների և ֆիզիկական անձանց կողմից խախտելու դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Տիգրանի գրածը ճիշտ է, բայց ոչ աշխատանքային հարաբերությունների մասով: Ճիշտն ասած մի քանի օր առաջ Վարչական օրենսգրքում չկարողացա գտնել փնտրման մեխանիզմով: