Աշխատավարձի կանխավճար

Մհեր.

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակցի աշխատավարձը կազմում է 500 000 դրամ, ապա որքա՞ն աշխատավարձի կանխավճար կարելի է տրամադրել այդ աշխատակցին և ի՞նչ առավելագույն ժամանակահատվածով, արդյո՞ք օրենսդրությամբ առկա են սահմանափակումներ, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել նաև օրենսդրական կարգավորումները կանխավճար տրամադրելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 192. Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Tigran

Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ: Այսինքն` կարող եք վճարել 15 օրվա հաշվով պարբերականությամբ՝ ավանս ու աշխատավարձ:

Karine

Ըստ օրենքի գործատուն կարող է աշխատավարձ հաշվարկել և վճարել ամսական առնվազն մեկ անգամ։ Թույլատրելի է նաև աշխատավարձը վճարել 2 անգամ՝ կանխավճար և աշխատավարձ 15 օրը մեկ։

Մհեր

Շնորհակալ եմ

Հերմինե

Կանխավճարը վճարվում է գործատուի հայեցողությամբ և չկա սահմանափակում ոչ ժամկետային և ոչ էլ օրենսդրական