Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա.

Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsine

Հարգելի Մարգարիտա,
Համաձայնագրի տիպային օրինակ կարող եք գտնել` մուտք գործելով accountant.am կայքի փաստաթղթեր բաժին – պայմանագրեր – տիպային պայմանագրերի ժողովածուն բեռնեք – էջ 89:

Իսկ ինչ վերաբերում է տնօրենի աշխատանքային պայմանագրին, եթե Ընկերության տնօրենն ու հիմնադիրը նույն անձն է, ապա անհրաժեշտ է հիմնադրի որոշում տնօրեն նշանակելու մասին: Կոնկրետ իմ պրակտկայում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չեմ կազմել, իսկ հարկային ստուգման ժամանակ տեսուչները պահանջել են որոշումը, այլ ոչ պայմանագիր:

Հակառակ դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ է պայմանագիր կազմել, ապա նույն այս կայքում պայմանագրեր բաժնում կա նաև տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որը կնքվում է հիմնադրի հետ:

Մարգարիտա

Շատ շնորհակալ եմ արձագանքելու համար: