Աշխատավարձը և կոմունալ վճարները ո՞ր տողում պետք է լրացնել

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձև 2՝ ֆին. արդյունքների մասին հաշվետվությունում /1-ին և 2-րդ եռամսյակների/ աշխատավարձը և կոմունալ վճարները կասեք, ո՞ր տողում պետք է լրացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ Դուք օրինակելի ինչ-ո՞ր ձևի հաշվով եք լրացնում:

Nerses

Եթե իրացման բաժնի աշխատողներին է աշխատավարձ հաշվարկվել՝ գրում եք 040 տողում, եթե վարչական, ապա գրում եք 050 տողում, կոմունալ ծախսերը նույն սկզբունքով:

Գայանե

Ներսես ջան, հասարակական կազմակերպության աշխատողներ են՝ հաշմանդամ երեխաների կրթություն է։ Այսինքն՝ 050 տողու՞մ, իսկ կասեք՝ գրանտների գումարը ո՞ր տողում։

Ալլա

Եթե աշխատավարձը և կոմունալ վճարները չեն հանդիսանում ապրանքի, արտադրանքի կամ ծառայության ինքնարժեքի մաս, ապա դրանք կարող են լինել կամ վարչական, կամ իրացման ծախսեր: Դա կախված է նրանից, թե որ աշխատողների աշխատավարձն է և կոմունալ վճարները, որ տարածքի համար են ներկայացվել։

Գայանե

Ալլա ջան, հասրակական կազմակերպություն է՝ հաշմանդամ երեխաների կրթություն, ինձ պետք է լրացնել կոմունալ, այլ ծախսեր՝ տնտեսական և գրենական նյութերի, աշխատավարձ և գրանտների գումարները։ Խնդրում եմ օգնեք լրացնել ըստ տողերի։ Նախապես շնորհակալ եմ։

Աննա

Որպես վարչական ծախս:

Anushik

Նշված ծախսերը հանդիսանում են վարչական ծախսեր: