Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է աշխատանքային պայմանագրում նշել աշխատավարձը որոշելու ձևը: Կարելի՞ է օրինակ սահմանել ամսական դրույքաչափ 80 000 դրամ (պահումներից հետո 60 000 ) այն դեպքում, երբ շաբաթական աշխատաժամանակի տևողությունը 12 ժամ է: Խախտում կդիտվի՞: Ժամավճար չեմ ուզում սահմանել, քանի որ ամեն ամիս տարբեր մեծություններ կստացվի: Կխնդրեմ ուղղորդել: Շնորհակալություն։
եթե ուզում եք դրույքաչափով սահմանել ,ապա հիմա այն 104000-ից պակաս սահմանել չեք կարող, պետք է սահմանել ամսական դրույքաչափ 104 000 դրամ (պահումներից հետո 75 000 )
Կարող եք ժամավճարով կնքել պայմանագիրը։
Ոչ, խախտում չի դիտվի։ Կարող եք պայմանագրով սահմանել ոչ լրիվ աշխատաժամանակ և նշել ամսական աշխատավարձի չափը, օրինակ՝ 80000 դրամ։
Կարող եք նշել ոչ լրիվ աշխատաժամանակ։
Կարող է մարդը ամսական 10 օր աշխատի և համարժեք գումարը ստանա։