Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, աշխատավարձերի վճարման հետ կապված՝ եթե ամեն 15 օրվա ավարտին վճարում է նախորդ 15 օրվա գումարը, որևէ խնդիր կարո՞ղ է առաջանալ։
ԱՕ Հոդված 192.Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

Ոչ մի խնդիր չկա, պարզապես եկամտային հարկի հաշվետվության մեջ կհաշվարկեք տվյալ ամսվա աշխատավարձի չափը:
Ոչ մի խնդիր չի առաջանում: