Աշխատանք համատեղությամբ

Anahit.

Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Janna

Հարգելի Անահիտ, ըստ ՀՀ ԱՕ-ի 139-րդ 5-րդ կետի: Տեղեկացեք, թե հիմնական տեղում նա քանի ժամ է աշխատում, ըստ դրա լրացրեք:

Janna

Հարգելի Անահիտ, ըստ ՀՀ ԱՕ-ի 139-րդ 5-րդ կետի` տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավել աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Տեղեկացեք, թե հիմնական տեղում նա քանի ժամ է աշխատում, ըստ դրա լրացրեք: