Աշխատանք համատեղությամբ

Լիլիա.

Բարև ձեզ: Անընդմեջ հերթապահության ռեժիմով (24 ժամ) աշխատողը կարո՞ղ է համատեղության կարգով աշխատել այլ գործատուի մոտ և ի՞նչ պայմաններով: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող է, եթե աշխ.գրաֆիկը չի խախտի ու ի վիճակի կլինի ֆիզիկապես հասցնել։

Ալլա

Ի՞նչ է նշանակում անընդմեջ հերթապահության ռեժիմով (24 ժամ) աշխատող։
Նայեք ԱՕ Հոդված 143.Աշխատաժամանակի գումարային հաշվարկը
 1. Չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության (աշխատանքի) առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողություն, թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տևողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ և այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 6 ամիսը:
Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով:
1.1. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառումն արգելվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ:
2. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողի համար պետք է երաշխավորվի սույն օրենսգրքով սահմանվածօրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը: Եթե աշխատաժամանակի գումարային հաշվարկը գերազանցում է աշխատողների համար սահմանված աշխատանքային ժամերի քանակը, ապա աշխատողի ցանկությամբ կրճատվում է նրա աշխատանքային օրը կամ տրամադրվում է ազատ օր (օրեր) կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով, կամ իրականացվում է արտաժամյա աշխատանքի համար սահմանված լրացուցիչ վճարում:

Nerses

Պետք է հաշվի առնել առավելագույն աշխատաժամանակը և հանգստի ժամանակը։ ԱՕ Հոդված 139.

Անահիտ

24 ժամ աշխատելուց հետո պետք է ունենա 48 ժամ հանգստյան օր։

Karine։

Կարծում եմ չի կարող առանց հանգստի աշխատել, թեկուզ տարբեր գործատուների մոտ։ 24 ժամ աշխատելուց հետո 36 ժամ պետք է հանգստանա։