Անուշ.
Բարև ձեզ: Կասեք` եթե ցանկանում եմ աշխատել համատեղությամբ` մի տեղ լրիվ դրույքով, որպես հատուկ մանկավարժ, իսկ մյուս տեղում ցանկանոմ եմ աշխատել որպես լոգոպեդ, ապա ինչքա՞ն դրույքաչափ է ինձ հասնում /հնարավոր է 0,25 չափով, ես դրա իրավունքն ունե՞մ/, եթե 2-րդ աշխատավայրում ստանում եմ մաքուր 71 000 դրամ, և աշխատելու եմ շաբաթական 3 օր, 2,5 ժամ: Ինչպե՞ս պետք է այն հաշվեն, ինչքա՞ն դրույք է ինձ հասնում:
Կախված է թե ամեն մասնագիտության գծով դրույքը որքան է սահմանված:
Հիմնական տեղը 1 դրույքաչափով /110000/, իսկ մյուս տեղում, որ պիտի համատեղեմ նախկինում 97000 սահմանված /կեղտոտ աշխատավարձն է/, հիմա այս համատեղությամբ աշխատանքի տեղը ինձ ինչ դրույքաչափ է հասնում, եթե այստեղ պիտի աշխատեմ 3 օր շաբաթական և 2 ժամով։
3 օր*2ժամ*ժամավճարի գումար։
Իսկ ամենամյա արձակուրդը կասեք ինչպե՞ս են վարձատրելու /25 օր/, երկու տեղից էլ ես կարող եմ ստանալ արձակուրդային, թե՞ ոչ։
Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Այո, ինչքան օր լրացուցիչ արձակուրդի օր հասնում է, այդ օրերն էլ են տրամադրվում:
Իսկ վարձատրությունը, 2 տեղից էլ վարձատրվում է առանձին, թե՞ մի տեղից։
Մանրամասնեք խնդրում եմ վարձատրության պահը արձակուրդի։
Իսկ եթե ես արձակուրդի օրերը տարբեր եմ ցականու մ վերցնել, միաժամանակ չեմ ուզում, հնարավո՞ր է հիմնական տեղից այլ ժամանակ, համատեղության տեղից այլ ժամանակ։